Posted in Մայրենի

Առյուծը

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծն համարվում գազանների արքա:

Նա իր ուժեղ մռնչոցի և իր անվախության շնորիվ դարձել է արքա։

2․ Դուրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

մեծահոգի,անվախ

3․ Գրիր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

արքա-թագավոր

խոշոր-մեծ

վեհ-հպարտ

կասկածել-տարակուսել

4․ Գրիր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

ոչ-այո

ծանր-թեթև

խոշոր-փոքր

մեծահոգի-փոքրոգի

ոչնչացնել-առաջացնել

կուշտ-սոված

5. Ճարպկությամբ ո՞ւմ էզիջում առյուծը:

ընձառյուծին

6․ Տեքստից դուրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

զիճում է,կրել,սպսում,թաքնվել,նախազգուշացնել

7․ Տեքստում գրված թվականները գրիր տառերով։

երեք հարյուր

երկու հարյուր երեսուն

յոթ հարյուր

ութ հարյուր

8․ Նախադասության ընդգծված բառերին ինչպիսի հարցին պատասխանող լրացումներ ավելացրու։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

որսի-մեխ որսի

մռնչոցով-ուժեղ մռնչոցով 

արքա-հզոր արքա

9․ Լրացրու բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմիր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-

-ային-

-ական-

-ակ-

-եղեն-

11․ Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրու։

Առյուծ  կատվազգիներիընտանիքիգիշատիչկաթնասուն, որը համարվում է նաև հովազների ցեղի չորս խոշոր ներկայացուցիչներից մեկը[1]։ Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։ Առյուծների մոտ հստակորեն արտահայտված է սեռական տարբերակվածությունը արուների միջին համեմատական քաշը կազմում է 150-250 կգ, էգերինը՝ 120-182 կգ։ Ի տարբերություն էգերի՝ արուներն ունեն կրծքավանդակը և պարանոցը ծածկող բաշ, որն էլ այս տեսակի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունն է։ Առյուծներն ապրում են խմբերով․ դասական փրայդը կազմված է մի քանի ազգակից արուներից, չափահաս էգերից և ձագերից՝ կորյուններից։

Leave a comment