Posted in Մայրենի

1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: 
 Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է: Նա քառագագաթ է: Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով: Արագածի կատարը մշտապես ծածկված է ձյունով: Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում: Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ:
2. Գրի՛ր հոմանիշները՝ իմաստով մոտ բառերը։
 Ճանապարհառավոտ,  հողմ,  թագավոր։

 Ճանապարհ-կածան

 առավոտ-լուսաբաց

 հողմ-մրրիկ

 թագավոր-արքա

3. Քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում:
ելակորսորդօղակ,  տերև,  ամենաերկար։

ելակ-4տառ 5հնչյուն

որսորդ-6տառ 7հնչյուն 

օղակ-4տառ 4հնչյուն

 տերև-4տառ 6հնչյուն

  ամենաերկար-10տառ 11հնչյուն 


4․  “Մայրամուտ” բառի տառերով կազմի՛ր բառեր, որքան կարող ես։

մայր,մուտ

Posted in Մայրենի

Առաջադրանքներ

  1. Բաժանել բաղադրիչների հետևյալ բառերը.

ամպամած-ամպ,մած

հեռագրասյուն-հռու,գիր,սյուն

հովհար-հով,հար

պատշգամբ-պատ,շգամբ

ծաղկաման-ծաղիկ,աման

վերարկու-վեր,արկու

ջրհոր-ջուր,հոր

եղջերու

նվագարկիչ-նվագ,արկիչ

գրչատուփ-գրիչ-տուփ

նշանառու-նշան,առ,ու

ոսկեզօծ-ոսկի,զոծ

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները․

սյուք-քամի

բարի-բարեհոգի

ժայռ-ապառաժ

դեղին- խարտիշագույն

ալ-կարմիր

հորդել-անձրևել

քաղց-սով

դեղձան-խարտյաշ

դեղձանիկ-կանարյակ

սրտաբեկ-հուսաբեկ

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները․

մուգ-բաց

ջերմ-սառը

թափվել-լցվել

օգնել-չոգնել

տխուր-ուրախ

ինքնակամ-ստիպողական

ծիծաղել-լացել

4. Արտահայտի՛ր մեկ բառով․

ցրտերն ընկել են-ցրտել

ջարդ ու փշուր անել-ջարդվել

չափից դուրս-ահավոր

ճանապարհ ընկնել-ճամփորդել

վնաս չունի-անվնաս

ձայն-ծպտուն չհանել-անձայն

5. Հորինի՛ր փոքրիկ պատմություն քո սիրելի կենդանու մասին։

Posted in Մայրենի

Մայիսի 19-22

Բլոգի ուսումնասիրություն

Ուսումնասիրում եմ իմ բլոգը
Աշխատանքի ընթացքը

  • Ներկայացնել բլոգ
  • Գրել բլոգի հրապարակված առաջին նյութի ամսաթիվը, վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:
  • Սեպտեմբերի 20-ին Իմ կարդացած գիրքը
  • Գրել, թե բլոգը ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչո՞ւ:
  • Ճամփորդություն բաժինը որովհետև քիչ եմ ճամփորդում։
  • Արդյոք բլոգը համապատասխանում է Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին, ի՞նչ առաջարկներ ունես կարգի հետ կապված։
  • Այո։ Ուսում եմ որ մենք ուտելիք կամ թղվածքաբլիթներ պատրաստենք։
  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչո՞ւ ես հավանում:

Նատալի գալստյանի բլոգը  հետտաքրքիր է և գունային։

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ
Posted in Մայրենի

Առյուծը

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծն համարվում գազանների արքա:

Նա իր ուժեղ մռնչոցի և իր անվախության շնորիվ դարձել է արքա։

2․ Դուրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

մեծահոգի,անվախ

3․ Գրիր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

արքա-թագավոր

խոշոր-մեծ

վեհ-հպարտ

կասկածել-տարակուսել

4․ Գրիր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

ոչ-այո

ծանր-թեթև

խոշոր-փոքր

մեծահոգի-փոքրոգի

ոչնչացնել-առաջացնել

կուշտ-սոված

5. Ճարպկությամբ ո՞ւմ էզիջում առյուծը:

ընձառյուծին

6․ Տեքստից դուրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

զիճում է,կրել,սպսում,թաքնվել,նախազգուշացնել

7․ Տեքստում գրված թվականները գրիր տառերով։

երեք հարյուր

երկու հարյուր երեսուն

յոթ հարյուր

ութ հարյուր

8․ Նախադասության ընդգծված բառերին ինչպիսի հարցին պատասխանող լրացումներ ավելացրու։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

որսի-մեխ որսի

մռնչոցով-ուժեղ մռնչոցով 

արքա-հզոր արքա

9․ Լրացրու բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմիր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-

-ային-

-ական-

-ակ-

-եղեն-

11․ Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրու։

Առյուծ  կատվազգիներիընտանիքիգիշատիչկաթնասուն, որը համարվում է նաև հովազների ցեղի չորս խոշոր ներկայացուցիչներից մեկը[1]։ Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։ Առյուծների մոտ հստակորեն արտահայտված է սեռական տարբերակվածությունը արուների միջին համեմատական քաշը կազմում է 150-250 կգ, էգերինը՝ 120-182 կգ։ Ի տարբերություն էգերի՝ արուներն ունեն կրծքավանդակը և պարանոցը ծածկող բաշ, որն էլ այս տեսակի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունն է։ Առյուծներն ապրում են խմբերով․ դասական փրայդը կազմված է մի քանի ազգակից արուներից, չափահաս էգերից և ձագերից՝ կորյուններից։

Posted in Մայրենի

Թեստ 1

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդ ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա՜ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  • 1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  • ամբողջ, անգամ, երբեք, դարձավ

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով


դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

վատ-լավ

սովորական-անսովոր

պարզ-բարդ

երկար-կարճ

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը-աչք                        

բ/ հարցերին-հարց                       

գ/ դարակները-դարակ                   

դ/ խրճիթ-խրճիթներ                            

6.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

խրճիթ       պարզ
մորուք       երկար

.Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է -ձանձրանալ              բ/չէր կարողանում-կարողանալ           

գ/դնեն-դնել         դ/դարձավ-դառնալ                          

8.Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա-բադ,ամպ․նամականիշ       

ստորոգյալ- ունի, չեն խմում, չեն գրում    

9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                  կաղամբ

11.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Նա հարցասեր եր։ Շատ հետաքրքասեր է։

12.Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13.Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Նա հեռացավ գյուղից և Սարում կառուցեց խրճիթ։

14.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

15.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր

Ինչու թանաքը գրիչ ունի։ Ինչու թուղթը գիրք ունի։ Ինչու պատուհանը ապակի ունի։

Posted in Մայրենի

Առաջադրանքներ

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտային, վախկոտ, քարե, մայրիկ, երկինք, արևիկ, փայտե, լեռ(ն)ային, փողոցային, երկաթռ, օդային, ծաղկե, եղբայրային, ոսկիե, արծաթե, ծովային, Ամերիկյան, Ֆրանսյական, Գերմանական:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:

Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:

Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Ա․դրական

Բ․բաղդատական

Գ․ գերադրական

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

ամենավատ – ամենից վատ, վատագույն

գեղեցկագույն – ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ

բարձրագույն – ամենաբարձր, ամենից բարձր

ամենաազնիվ – ամենից ազնիվ, ազնվագույն

ամենից հզոր – ամենահզոր, հզորագույն

ամենից ահեղ – ամենաահեղ, ահեղագույն

համեստագույն – ամենահամեստ, ամենից համեստ

ամենահին – ամենից հին, հնագույն

ամենից ծանր – ամենածանր, ծանրագույն

ամենալուրջ – ամենից լուրջ, լրջագույն

ամենից խոշոր – ամենախոշոր, խոշորագույն

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ-երեսուն

չորս տասնյակ-քառասուն

հինգ տասնյակ-հիսուն

վեց տասնյակ-վաթսուն

յոթ տասնյակ-յոթանասուն

ութ տասնյակ-ութսուն

ինը տասնյակ-իննսուն

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: բաղադրյալ

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն: հարադիր

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65-վաթսունվեց

48-քառասունութ

107-հարյուր յոթ

93-իննսուներեք

6087-վեց հազար ութսունյոթ

4321-չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786-յոթ հարյուր ութսունվեց

Posted in Մայրենի

Առաջադրանքները

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:

65-վաթսունհինգ

48-քառասունութ

107-հարյուր յոթ

93-իննսուներեք

6087-վեց հազար ութսունյոթ

4321-չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786-յոթ հարյուր ութսունվեց

3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:

— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:

Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:

Ինը քսանից տասնմեկով է փոքր:

Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:

Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:

Ինն ինչի՞ց է մեծ:

Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:

Տատս իննսունմեկ տարեկան է:

Posted in Մայրենի

Եզոպոսի առակներից

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Խնդրեց բերել աշխարհի ամենավատ բանը։

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

Լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին:

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

Խոսք կա` սարի գլուխը կը հանի, խոսք կա` սարից ներքև կբերի:

Քանի լեզու գիտես` այնքան մարդ ես:

Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

աշակերտներ-աշակերտ

գիտություներ-գիտություն

պետություներ-պետություն

բանբասանքներ-բանբասանք

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ)

Եղջերուն ու Խաղողը

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

Posted in Մայրենի

Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը»   

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը»   պատմվածքի երրորդ  մասը:
  2. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):
  3. Հնարագիտություն-հնար+ա+գետ(բարդ)
  4. թագավոր-թագ+ավոր(ածանցավոր)
  5. կտավ-կտավ(պարզ)
  6. հարցմունք-հարց+մունք(ածանցավոր)
  7. կախարդական- կախարդ+ական(ածանցավոր)
  8. անմահական-ան+մահ+ական(ածանցավոր)
  9. գլուխ- գլուխ(պարզ)
  10. արհեստասեր-արհեստ+ա+սեր(բարդ)
  11. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:
  12. թագավոր, ջուլհակ,դերվիշ,գիտնական, թոռնիկ
  13. սոխ, սխտոր, հավ, կորեկ,տուն
  14. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:
  15. դերվիշին-, ջուլհակին-հնարամիտ,խելացի
Posted in Մայրենի

Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» 

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը»   պատմվածքի երկրորդ  մասը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը։

լուռ ու մունջ-սուս ու փուս

դատարկ-սին,փուջ

երկյուղ- վախ, ահ

միմյանց-իրար

սաստկացավ-բարկացած

փարատելու-մխիթարել

տարօրինակ-ասովոր,զարմանալի

ջուլհակը-գործարար

ճախարակով-պախարակ

հանճարի-հնարամիտ,

  1. Վերնագրի՛ր երկրորդ մասը:
  2. Հնարամիտ ջուհլակը
  3. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երկրորդ մասի վերաբերյալ
  4. Արդյոք Թաավորը զարմացած էր ջուհլակի պատասխաներից։ Եթե այո ապա ինչու։